Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

12.11.2020, 19:25
Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի երթը ԱԱԾ-ի մոտ իր բողոքը հայտնելուց հետո ուղղություն վերցրեց դեպի Ազատության հրապարակ, որտեղ 17 կուսակցությունների ներկայացուցիչները հանդես կգան հայտարարությամբ:

Նշենք, որ երթը մեկնարկել է Մատենադարանի մոտից և շարժվել դեպի ԱԱԾ:

Հասնելով ոստիկանության շենքին, ցուցարարները սկսեցին վանկարկել «Ոստիկան, միացիր»:


Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում են պահվում հանրահավաքը կազմակերպած ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները, ովքեր ձերբակալվել են նախօրեն երեկոյան և այսօր քրեական գործի շրջանակում՝ որը հարուցվել է  ռազմանակ դրության պայմաններում հանրահավաքների և երթերի կազմակերպման մասին օրենքի խախտման hատկանիշներով (ռազմական դրության պայմաններում հանրավաքներն արգելվում են, խմբգր.):  

 - рис.1

Ձերբակալվածների թվում են՝ Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ), Գառնիկ Իսագուլյանը («Ազգային անվտանգություն» կուսակցություն), Սուրեն Սուրնյանց («Դեմոկրատական այլընտրանք»), Գեղամ Մանուկյան, Արծվիկ Մինասյան և Իշխան Սաղաթելյան (ՀՅԴ «Դաշնակցություն»), Դավիթ Համբարձումյան(ԲՀԿ), Արթուր Վանեցյան, Արսեն Բաբայան , Արա Սահակյան («Հայրենիք»), Արթուր Ղազինյան («Մեկ Հայաստան») և մի շարք այլ կուսակցականներ:

 - рис.2

Ընդհանուր առմամբ, ոստիկանություն  տվյալներով, ձերբակալվել է շուրջ 130 մարդ: -0-