Ձմռան սկիզբը Հայաստանում կնշանավորվի տեղումներով
29.11.2016,
10:36
Ուշ աշունը տեղը զիջում է ձմռանը` իր հետ տեղումներ բերելով Հայաստան։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուշ աշունը տեղը զիջում է ձմռանը` իր հետ տեղումներ բերելով Հայաստան։ Դրանք կսկսվեն արդեն նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 1-ին և կշարունակվեն մինչև դեկտեմբերի 2–ը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, հովտային շրջաններում՝ և թաց ձյան, և ձնախառն անձրևի տեսքով: Ամսի 3-ին տեղումները կդադարեն»,– գրել է նա Facebook-ի իր էջում։
Ըստ նրա, օդի ջերմաստիճանը մոտ 6-7 աստիճանով կբարձրանա դեկտեմբերի 1-ի գիշերը՝ հաշվի առնելով, որ Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնն իր հետ տաք օդային հոսանքներ է բերում: Այսինքն, եթե այս օրերին Երևանում գիշերը -8 աստիճան ցուրտ է գրանցվում, ապա դեկտեմբերի 1-ից հետո գիշերային ժամերին Երևանում ջերմաստիճանը կմոտենա 0+2 աստիճանի:
«Այսինքն, ձնածածկույթ կարող է չձևավորվել: Դեկտեմբերի 1-ի առավոտյան մաքուր ձյուն կգա, այնուհետև ջերմաստիճանը կբարձրանա, ու ձյունը կվերածվի ձնախառն անձրևի, դա էլ՝ թաց ձյան»,- ընդգծել է օդերևութաբանը:
Տեղումները հատկապես առատ կլինեն Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում: -0-