Ձմեռը վերադառնում է Հայաստան. ձյուն է տեղալու

12.02.2017, 19:02
Նախորդ գիշեր Աշոցքում օդի ջերմաստիճանը կազմել է 34 աստիճան ցուրտ:
Ձմեռը վերադառնում է Հայաստան. ձյուն է տեղալու
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ գիշեր Աշոցքում օդի ջերմաստիճանը կազմել է 34 աստիճան ցուրտ, գրել է ԱԻՆ Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում:

Միաժամանակ, իր գրառման մասին մեկնաբանություններում, պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, ձմեռը վերադառնում է, նա պատասխանել է, որ այդպես էլ կա:

Իսկ օգտատերերից մեկի հարցին, թե առաջիկա օրերին ձյուն սպասվում է արդյոք, Սուրենյանը պատասխանել է. «այո, գիշերվանից կսկսվի»:

Կիրակի ցերեկը Երևանում դիտվել է փոփոխակի ամպամածություն առանց տեղումների, եղանակը համեմատաբար տաք էր՝ սնդիկի սյունը տատանվում էր զրո աստիճանի սահմաններում: -0-