Ձմեռը վերադարձել է․ մարզերում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ապրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Ժամը 9։45-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան ատոճանապարհի՝ Ֆիոլոտովոյի հատվածը երկկողմանի երթևեկելի է։ Ավելի վաղ վերոնշյալ ավտոճանապարհին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը միակողմանի փակ էր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է հրապարակել Վարդենյաց լեռնանցքից՝ Եղեգնաձորի տարածաշրջան՝ նշելով, որ ճանապարհը սպասարկվում է կապալառուի կողմից։