«Ձեռքերդ հեռու Արցախից» երթն է մեկնարկել Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցի կապակցությամբ

21.04.2016, 19:38
«Ձեռքերդ հեռու Արցախից» երթն է մեկնարկել Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ:
«Ձեռքերդ հեռու Արցախից» երթն է մեկնարկել Երևանում ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ձեռքերդ հեռու Արցախից» երթն է մեկնարկել Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարելիք այցի կապակցությամբ, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը։

 - рис.1

Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից, որտեղ հավաքվել է մոտ 150 մարդ, հրապարակում հավաքվել են նաև ոստիկանական ուժեր։ Երթի մասնակիցները պահանջում են «միջազգային իրավունքին համապատասխան` ճանաչել Արցախի անկախությունը, դադարեցնել Ադրբեջանի զինումը ռուսական նորագույն զինատեսակներով, ինչպես նաև զանգվածային ոչնչացման զենքով, որն օգտագործվելու է Հայաստանի և Արցախի դեմ»։

 - рис.2

Երթի կազմակերպիչների խոսքով, Հայաստանը և Արցախը չեն պատրաստվում Ադրբեջանին թեկուզ մի թիզ հող զիջել, հակառակը` առկա է հակառակորդին սանձահարելու կենսական նշանակություն ունեցող նպատակ։ Միաժամանակ, Արցախում խաղաղության և անվտանգության միակ պաշտպանը մնում է արցախցի զինվորը։

Ցուցարարները մտադիր են անցնել Երևանի կենտրոնական փողոցներով դեպի Հայաստանի ԱԳՆ և Ռուսաստանի դեսպանության շենքերը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատտրանսպորտայինմիջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։ -0-