Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան

19.01.2017, 16:52
Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։
Դրական տեղաշարժ է նկատվում Հայաստանի եղանակային պայմաններում. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Օդի ջերմաստիճանը որոշակիորեն բարձրացել է նախօրեի համեմատ։ Այդ մասին գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում։

«Դրական տեղաշարժ նկատվում է: Այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով: Եթե երեկ այս ժամին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է»,– գրել է օդերևութաբանը։

Նա ավելացրել է, որ Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում թույլ ձյուն է տեղում։ -0-