Դպրոցական արձակուրդներ Հայաստանում լինելու են, բայց ոչ բոլորի համար
14.03.2016,
16:33
Հայաստանի դպրոցների առաջին դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրվի մարտի 21-ից մարտի 27-ը։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի դպրոցների առաջին դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրվի մարտի 21-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունը։
«Իսկ 2-12-րդ դասարանցիները, ձմեռային արձակուրդի երկարաձգման պատճառով, գարնանային արձակուրդ չեն ունենա»,– նշվում է հաղորդագրությունում։
Գարնանային արձակուրդի մասին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շրջաբերական նամակ է ուղարկել ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան։
Այս տարվա հունվարին, ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով: -0-