Դմիտրի Մեդվեդևն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին
24.04.2018,
10:32
Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև, հայտնում է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդման, հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ ։
Երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:
Դմիտրի Մեդվեդևն աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:
«Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-