Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ–ի հետ քննարկել է Ադրբեջանում դատապարտված Ղազարյանի ճակատագիրը

18.03.2019, 21:58
Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։
Դավիթ Տոնոյանը ԿԽՄԿ–ի հետ քննարկել է Ադրբեջանում դատապարտված Ղազարյանի ճակատագիրը
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիի հետ քննարկել է Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի ճակատագիրը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ղազարյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ է՝ առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիական անձ։

Ադրբեջանում է հայտնվել 2018թ. հուլիսին՝ անհայտ պայմաններում (ըստ ամենայնի մոլորվելու հետևանքով) ու այս երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ։

Загружается новость ... "Право"

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, կարևորել է Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը վերջինիս կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:

Զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ խնդիրներ: -0-