Դասվարը ծեծել է 1–ին դասարանի աշակերտին. հարուցվել է քրեական գործ

29.11.2017, 21:32
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Դասվարը ծեծել է 1–ին դասարանի աշակերտին. հարուցվել է քրեական գործ
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:

Ինչպես հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, հայկական լրատվամիջոցներից մեկում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզում «1–ին դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։

Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում պարզվել է, որ բռնության ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարում:

Загружается новость ... "Право"

Նախնական տվյալներով՝ գրավոր հանձնարարությունը ոչ բավարար չափով կատարելու պատճառով 2017 թվականի փետրվարին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի դասվարը բռնություն է գործադրել 1-ին դասարանի աշակերտի նկատմամբ, այն է՝ քաշել է երեխայի ականջը, ապա՝ ապտակել:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ»,– ասվում է հաղորդման մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: -0-