585.48
6.41
494.37
+13
Եղանակը Երևանում
Հայ

dasaran.am-ի հիմնադիրները ԿԳՄՍՆ-ին մեղադրել են խտրականության մեջ. ՏՄՊՊՀ-ն պարզել է իրավիճակը

16:13
08 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

««Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։ Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել և կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

ՏՄՊՊՀ հաղորդագրության համաձայն, վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետևաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև:

«Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում: Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք, որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները և պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից:

Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/Vo325_01_09_2020.pdf:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
21 Հոկտեմբերի 2020
Սարքավորումներ՝ ընդդեմ թուրքական Բայրաքթարի, բունտ Ադրբեջանում՝ հազարավոր դիակների պատճառով. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սարքավորումներ՝ ընդդեմ թուրքական Բայրաքթարի, բունտ Ադրբեջանում՝ հազարավոր դիակների պատճառով. ՕՐՎԱ ԼՈՒՐԵՐ. ՎԻԴԵՈ
15:15
21 Հոկտեմբերի 2020
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
Հայերն աշխարհի 60 երկրներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերել են 4,5 մլն դոլար. ՀՀ ՊՆ
12:46
21 Հոկտեմբերի 2020
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
Երևանում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա է. երիտասարդները պահանջում են ճանաչել Արցախը և դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան
11:27
21 Հոկտեմբերի 2020
Հայաստանում կորոնավիրուսի 4340 թեստի արդյունքում հաստատվել է 1836 նոր դեպք, մահացել է 20 մարդ. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսի 4340 թեստի արդյունքում հաստատվել է 1836 նոր դեպք, մահացել է 20 մարդ
11:14
21 Հոկտեմբերի 2020
Հայաստանում կորոնավիրուսից 16–ամյա աղջիկ է մահացել. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսից 16–ամյա աղջիկ է մահացել
09:40
21 Հոկտեմբերի 2020
ՀՀ ՊՆ մի շարք սպաներ հետմահու արժանացել են բարձր պարգևների մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար
ՀՀ ՊՆ մի շարք սպաներ հետմահու արժանացել են բարձր պարգևների մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար
00:17
21 Հոկտեմբերի 2020
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում
ՀՀ-ում հայտնաբերվել են կասկածելի ծագում ունեցող լրատվական կայքեր ու սոցցանցերի կեղծ էջեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում. ԱԱԾ-ն զգուշացնում է
00:06
21 Հոկտեմբերի 2020
Թշնամու նահանջը Խուդաֆերինի ջրամբարի հատվածից, Իշխանաձորի թեժ մարտերը և այլ լուրեր սահմանից. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (ՎԻԴԵՈ)
Թշնամու նահանջը Խուդաֆերինի ջրամբարի հատվածից, Իշխանաձորի թեժ մարտերը և այլ լուրեր սահմանից. ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. ՎԻԴԵՈ
22:16
20 Հոկտեմբերի 2020
«Հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից». Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում իշխող ռասիստական ռեժիմի մասին
«Հաստատվել է ՄԻԵԴ-ի կողմից». Փաշինյանը հայտնել է Ադրբեջանում իշխող ռասիստական ռեժիմի մասին
21:01
20 Հոկտեմբերի 2020
ՀՀ գլխավոր դատախազը ՇՀԿ նիստում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ և ռազմական գործողություններում օգտագործելու անթույլատրելիության խնդիրը
Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
20:54
20 Հոկտեմբերի 2020
Փաշինյանը արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել և ազատել պաշտպանական քաղաքականության բաժնի պետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հրամանագիր է ստորագրել պետական ​​կառավարման համակարգում նշանակման և պաշտոնանկության մասին
19:43
20 Հոկտեմբերի 2020
Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ դիմում-բողոքների ընդունումը
Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների, զորահավաքով զորակոչվածների և կամավորականների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈՒ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը