Դանակահարություն Երևանում. 18-ամյա երիտասարդ է մահացել

13.03.2016, 22:53
Հայաստանի չորս քաղաքացիներ տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով:
Դանակահարություն Երևանում. 18-ամյա երիտասարդ է մահացել
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի չորս քաղաքացիներ տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով, հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վիրավորներից մեկը, ում տվյալները ճշտվում են, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Վիրավորները` 18-ամյա Ռուբեն Պարգևի Կարապետյանը, Սամվել Արմենի Գասպարյանը և Սերգեյ Հրաչի Օսիպովը, մահացածի հասակակիցներն են: Բոլոր երիտասարդները հիվանդանոց են տեղափոխվել Սարի թաղի թիվ 47 դպրոցի մոտակայքից:

Դեպքի վայր են ժամանում նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:-0-