COVID-19–ի դեմ պատվաստված քաղաքացիները 6 ամիս անց կարող են վերապատվաստվել.նախարար

25.11.2021, 13:27
COVID-19–ի դեմ պատվաստված քաղաքացիները 6 ամիս անց կարող են վերապատվաստվել
COVID-19–ի դեմ պատվաստված քաղաքացիները 6 ամիս անց կարող են վերապատվաստվել.նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քաղաքացիները COVID-19–ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ ստանալուց հետո կարող են վերապատվաստվել։

Загружается новость ... "Лево"

Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո։

«Վեց ամիս անց կարող են ստանալ այդ խթանիչ դեղաչափը կամ, այլ կերպ ասած, բուստերը: Ասեմ, որ դա այս պահին էլ իրականացվում է և քաղաքացիները դիմում են»,- ասաց նախարարը: 

Հայաստանում հասանելի են «Կորոնավակ», «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Սինոֆարմ», «Մոդեռնա» պատվաստանյութերը:–0–