745 նոր դեպք՝ 2114 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 57566-ի. մահացել է 6 մարդ

13.10.2020, 11:15
745 նոր դեպք՝ 2114 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 57566-ի. մահացել է 6 մարդ
 745 նոր դեպք՝ 2114 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 57566-ի. մահացել է 6 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 57566 դեպք, որոնցից 46318-ն` առողջացած, 1032-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9908 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 329277 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 2114 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 745 նոր դեպք: Ունենք 427 առողջացած»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 61 (կին), 65 (տղամարդ), 81 (կին), 58 (կին) և 61 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 308 է։-0-