1221 նոր դեպք՝ 1 օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 108687-ի. մահացել է 29 մարդ

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 108687 դեպք, որոնցից 66835-ն` առողջացած, 1609-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 39831 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 444224 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 3050 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1221 նոր դեպք: Ունենք 1925 առողջացած և 29 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 412 է:-0-