2210 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 101773-ի. մահացել է 30 մարդ

06.11.2020, 11:22
2210 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 101773-ի. մահացել է 30 մարդ
2210 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 101773-ի. մահացել է 30 մարդ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 101773 դեպք, որոնցից 61782-ն` առողջացած, 1506-ը` մահվան ելքով, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 428687 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 5202 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2210 նոր դեպք: Ունենք 1647 առողջացած և 30 մահվան դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 397 է:-0-