586.7
6.69
495.44
+21
Եղանակը Երևանում
Հայ

Չինացի գործարարները հետաքրքրվում են Երևանի տրանսպորտային ցանցի և վերելակային տնտեսության արդիականացմամբ (ՎԻԴԵՈ)

21:12
24 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության ԱՊՀ երկրների տնօրեն Չան Ցիֆայի գլխավորած պատվիրակությանը:
  
ՉԺՀ պետական ձեռնարկություն հանդիսացող ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի 85 երկրներում:

«Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ»-ը համագործակցում է շվեդական «Սկանիա» ընկերության հետ:
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագրում:

Քաղաքապետի առաջին տեղակալը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթը:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ընդլայնման հարցում՝ «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Չան Ցիֆան նշել է, որ ծանոթ է շուկային ու քաղաքի առանձնահատկություններին, քանի որ ընկերության ավտոբուսներն արդեն մի քանի տարի շահագործվում են Երևանում:

Նա նաև նշել է, որ Երևանին այսօր առաջարկվող ավտոբուսներն առանձնանում են նոր հնարավորություններով ու հարմարավետությամբ: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև ավտոբուսների հետագա սպասարկումն ապահովելու հարցում:

Զուգահեռ, հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել նաև վերելակային տնտեսության արդիականացման հարցում:

Հանդիպմանը ներկա վերելակների արտադրությամբ զբաղվող չինական «Տյան-Շան» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Չժուն Ցզյան Գոուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու այն հնարավորությունները, որոնք կարող են առաջարկվել Երևանին:

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ այսօր Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում, որից հետո էլ պատրաստ կլինի այն ողջ փաթեթեը, որն անհրաժեշտ է՝ ոլոտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:25
16 Հուլիսի 2021
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Կրակոցներ Շուշիի՞ց, ողբերգական դեպք Երևանում և գերությունից վերադարձած Էրիկի հուզիչ գրառումը․ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:05
15 Հուլիսի 2021
ՀՀ ԶՈւ-ն հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել․ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՀՀ ԶՈւ-ն հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտել․ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
20:37
15 Հուլիսի 2021
Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի 2021թ. գերազանցության մրցանակին՝ որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել մի շարք ուղղություններով գրանցած տպավորիչ առաջընթացի համար
19:00
15 Հուլիսի 2021
Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին
Սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվը փակես. Աղազարյանը` պատգամավորների ծախսերը 50 հազարից 250 հազար դրամ դարձնելու մասին
15:17
15 Հուլիսի 2021
ԱՆ–ն ներկայացրել է ՀՀ–ում օտարերկրացիների պատվաստման գործընթացը (ՎԻԴԵՈ)
ԱՆ–ն ներկայացրել է ՀՀ–ում օտարերկրացիների պատվաստման գործընթացը.ՎԻԴԵՈ
14:48
15 Հուլիսի 2021
Գորիսը` կրիմինալ կենտրո՞ն, պատգամավորների ձեռքի փողը կավելացնե՞ն և ի՞նչ լուրջ հարցեր է լուծում ԱԱԾ-ն.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գորիսը` կրիմինալ կենտրո՞ն, պատգամավորների ձեռքի փողը կավելացնե՞ն և ի՞նչ լուրջ հարցեր է լուծում ԱԱԾ-ն.ՕՐՎԱ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:51
15 Հուլիսի 2021
Աշունը կարճ տևեց. Սահարայից տաք օդային հոսանքներ են մոտենում, Երևանում կլինի +42
Աշունը կարճ տևեց. Սահարայից տաք օդային հոսանքներ են մոտենում, Երևանում կլինի +42
13:44
15 Հուլիսի 2021
Մեքենաների «գոլդ» համարանիշերը գողանալը կդառնա անիմաստ. կառավարություն որոշում ընդունեց
Մեքենաների «գոլդ» համարանիշերը գողանալը կդառնա անիմաստ. կառավարություն որոշում ընդունեց
12:55
15 Հուլիսի 2021
Փաշինյանը նշել է, թե քանի ռազմագերի է վերադարձվել
Փաշինյանը հայտնել է, թե քանի ռազմագերի է վերադարձվել
12:50
15 Հուլիսի 2021
Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը.Փաշինյանը պատասխանել է Ալիևին
Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը.Փաշինյանը պատասխանել է Ալիևին
11:35
15 Հուլիսի 2021
Աշուն հուլիսին. Երևանում սպասվում է անձրև ու ամպրոպ
Աշուն հուլիսին. Երևանում սպասվում է անձրև ու ամպրոպ
11:10
15 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 163 նոր դեպք, 126 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 163 նոր դեպք, 126 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է