Չինաստանը պատրաստ է շտապ օգնության 200 մեքենա տրամադրել Հայաստանին

01.12.2016, 20:38
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուի հետ:
Չինաստանը պատրաստ է շտապ օգնության 200 մեքենա տրամադրել Հայաստանին
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլուի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել շտապ օգնության 200 մեքենա տրամադրելու պատրաստակամության մասին։

«Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում»,– ասել է նախարարը, ընդգծելով, որ դրանց մեծ մասը կաշխատի մարզերում։

Ինչպես հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը բարձր է գնահատել առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։

Առանձնակի կարևորվել են 2011թ. Հայաստանին շտապ օգնության 88 մեքենայի տրամադրումը և Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետներիվերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:

Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաև հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։

Երկուստեք կարևորվել է առողջապահության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։ -0-