415.24
4.83
386.52
+21
Եղանակը Երևանում
Հայ

Շառլ Ազնավուրը ժամանել է Երևան

10:32
22 Ապրիլի 2016
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսահայ լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրը հինգշաբթի երեկոյան ժամանել է Երևան` մասնակցելու Aurora Prize առաջին մրցանակաբաշխությանը, ասվում է Facebook սոցցանցի 100 LIVES նախագծի էջում։

Արարողությունը կանցկացվի ապրիլի 24–ին Երևանում։

Aurora Prize մրցանակը հիմնադրվել է 100 LIVES նախագծի շրջանակում` հարգանքի տուրք մատուցելու համար այն մարդկանց մարդասիրությանը, ովքեր վտանգել են իրենց կյանքը մյուսներին փրկելու համար։ Մրցանակը կոչվել է Ավրորա Մարտիկանյանի անունով, ով վերապրել է ցեղասպանությունն ու փրկվել ռուսական բանակի մասնակցությամբ։ Նախագծի նպատակն է ստեղծել ավելի լավ ապագա` իրականացնելով Երախտագիտության նախագծեր կազմակերպությունների և համայնքների համար, որոնք 100 տարի առաջ կարևոր դերակատարություն են ունեցել հայերի փրկության գործում:

Aurora Prize մրցանակի ընտրական հանձնաժողովի համանախագահներն են Խաղաղության նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելն ու օսկարակիր դերասան և բարեգործ Ջորջ Քլունին։ Բացի այդ, հանձնաժողովում ներառված են նոբելյան մրցանակակիրներ Օսկար Արիասը, Շիրին Էբադին և Լեյմա Գվոբին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, իրավապաշտպան Խինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը ու նյույորքյան Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարտան Գրեգորյանը։

Ջորջ Քլունին և Ամալ Ալամուդինը հաստատել են իրենց այցը Հայաստան>>

Aurora Prize մրցանակը կհամախմբի աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջատար գործիչների, որոնց թվում են օսկարակիր Ջորջ Քլունին, Խաղաղության նոբելյան մրցանակակիրներ Էլի Վիզելն ու Օսկար Արիասը, ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով խորհրդական Գարեթ Էվանսը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի իրավապաշտպանների գործերով նախկին հատուկ ներկայացուցիչ, աշխարհահռչակ իրավապաշտպան Հինա Ջիլանին և Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, ովքեր կդառնան կարգադիր կոմիտեի անդամներ։

100 LIVES–ը նոր գլոբալ նախագիծ է, որը նվիրված է Հայոց ցեղասպանության իրադարձություններին, որի ընթացքում հարյուր հազարավոր հայեր փրկվել են առանձին մարդկանց և կազմակերպությունների խիզախ ու հերոսական արարքների շնորհիվ։ 100 LIVES նախագծի նպատակն է հայտնել երախտագիտություն 100 տարի հետո, ներկայացնել ցեղասպանությունը վերապրած մարդկանց և նրանց փրկողների պատմությունները, ինչպես նաև հարգել մարդկային հոգու ուժը։ .

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ
14:48
24 Մայիսի 2023
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի չափով վնաս է պատճառվել
Աստղաձոր համայնքի ղեկավարի պաշտոնեական անփութության արդյունքում համայնքին 10մլն. դրամի վնաս է պատճառվել
14:23
24 Մայիսի 2023
«Ուզում եմ նայել աչքերի մեջ»․ ԱԺ-ում թեժ իրավիճակ է (ՎԻԴԵՈ)
ԱԺ նիստում այսօր իրավիճակը կտրուկ սրվեց, քաշքշուկ սկսվեց ընդդիմադիր և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև․ ՎԻԴԵՈ