Ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության թղթակիցներ

30.07.2016, 00:17
Սարի թաղում ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության թղթակիցներ։
Ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության թղթակիցներ
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սարի թաղում կատարվող իրադարձությունների լուսաբանելիս ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

Նրանց ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկաններ, հայտնում է tert.am-ը։

Ըստ գրառման, անհայտ անձինք խլել են լրագրողների տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել: