Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. դատարանը հեռացել է որոշում կայացնելու (ՎԻԴԵՈ)

25.09.2020, 13:07
Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. դատարանը հեռացել է որոշում կայացնելու. ՎԻԴԵՈ
Ծառուկյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին. դատարանը հեռացել է որոշում կայացնելու (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կենտրոն և Նոր-Նորքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը:

Загружается новость ... "Лево"

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդը դուրս եկավ դատարանի շենքից:

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին՝ ասելով, որ «Փաստաբանները կպատասխանեն»: Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը շարունակո՞ւմ է պահանջել Կառավարության հրաժարականը, Ծառուկյանն ընգծեց. «100 տոկոսինը պահանջում եմ»։

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվեց. դատավոր Մնացական Մարտիրոսյանին Ծառուկյանի պաշտպանները ինքնաբացարկ են հայտնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց պաշտպան Երեմ Սարգսյանը։


«Մի բան պարզ էր, որ այստեղ անկհայտ շահագրգռվածություն կար։ Պարզվում է, երբ պաշտպանի բողոքը հետ են ուղարկել՝ որոշակի տեխնիկական շտկումներ անելու եւ հետ ուղարկելու համար, տրամադրվել է ընդամենը 2 օր դրա համար, այն դեպքում, երբ սովորական փորձը ցույց է տալիս, որ այդ ժամկետները գոնե 10-25 օր են լինում։ Հստակ փաստական տվյալներ ունենք, որ Վճռաբեկ դատարանի աշխատակիցներին հանձնարարություն է եղել, որպեսզի անձամբ գնան փոստային բաժանմունք եւ ստանան պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարանի որոշումը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումը հաստատող փաստական տվյալը։ Այսինքն՝ խնդիրը, որ ակնհայ շահագրգռվածություն կա, որ ինչ-որ անձինք հանձնարարում են՝ արագություն ապահովեն, որ ինչ-որ աշխատակիցներն էլ ջանասիրաբար գնում ու փոստերից վերցնում են եւ այլն: Ահս ամեն ինչը կատարվեց, որ որոշումը կայացվի կոնկրետ ժամկետում»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Նա հայտնեց, որ ամսի 10-ին մերժվեց բողոքը ու բոլորին ուղարկեցին որոշումները, սակայն գործը չուղարկեցին, մնաց Վճռաբեկ դատարանում մինչեւ ամսի 17-ը։

«Նույն օրը բերեցին առձեռն մուտքագրեցին Կենտրոնի դատարան։ Ինչո՞ւ, որովհետեւ հանկարծ փոստով չուղարկեն, ժամկետների խնդիր չլինի և այլ դատարանի հերթապահության օրով լինի»,- նշեց Սարգսյանը։

Այս պահին նիստը ընդհատվել է. դատարանը հեռացել է որոշում կայացնելու: -0-