Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն արդեն 2 օր է հացադուլ է անում (ՎԻԴԵՈ)

13.08.2020, 22:43
Իսրայել Հակոբկոխյանը հայտնել է իր անժամկետ հացադուլի պատճառներն ու դադարեցնելու պայմանները․ ՎԻԴԵՈ
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն արդեն 2 օր է հացադուլ է անում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայտնի հայ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբոպոկոխյանը անժամկետ հացադուլ է հայտարարել Երևանում: «Նովոստի – Արմենիա» գործակալության թղթակիցը հետաքրքրվել է է Հակոպկոխյանից՝ նրա գործողությունների պատճառների և նպատակների մասին:

Загружается новость ... "Лево"
«Ես որոշեցի այդպիսի ծայրահեղ քայլի դիմել, որպեսզի կոչ անեմ մեր ազգի ապագային վերաբերող մտահոգ քաղաքական գործիչներին համախմբվել և որոշում կայացնել, թե ինչպես կարելի է ազատվել այս ապազգային իշխանությունից», - ասաց Հակոբոպկոխյանը՝ հույս հայտնելով, որ իր հայտնի լինելը բավարար կլինի համախմբման համար:

Նա իր պահանջները գրել է մի ցուցանակի վրա. «Այս ուժը ոտնահարում է մեր ազգային արժեքները», «Ոչ Ստամբուլյան կոնվենցիա, ոչ Լանզարոտեի կոնվենցիա, ոչ մեր պատմության կեղծմանը, ոչ Ամուլսարի շահագործմանը», «ոչ անօրինական բռնություններին»: 

Հակոբկոխյանը հայտարարել է, որ հացադուլն անց է կացնում արդեն 2-րդ օրը, չհեռանալով նույնիսկ գիշերը և մտադրություն չունի դադարեցնել այն, քանի դեռ չի նկատում սպասված համախմբման նշաններ, կամ մինչև իր առողջական վիճակի վատթարանալը: 

Իսրայել Հակոբկոխյանը հայ խորհրդային նախկին բռնցքամարտիկ, բռնցքամարտի մարզի, սպորտի վաստակավոր վարպետ է։

Նա աշխարհի (1989), Բարի կամքի խաղերի (1986, 1990), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաների (1979, 1983), ԽՍՀՄ չեմպիոն է (1979, 1981-83, 1989, 1991) և աշխարհի գավաթակիր (1985)։

1985 թվականին (67 կգ քաշային կարգում) և 1989 թվականին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989 թվականին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։ 1989 թվականին դասվել է ԽՍՀՄ 10 լավագույն մարզիկների շարքին։ 1994 թվականից մինչ այսօր աշխատում է որպես մարզիչ։

Ստամբուլի կոնվենցիան, (պաշտոնական անվանումը՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա»), Եվրոպայի Խորհուրդի միջազգային համաձայնագիր է, որի նպատակ է հռչակել կանանց և  ընտանեկան  բռնության կանխարգելումն ու պայքարը։ Ստորագրվել է Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում 2011 թվականի մայիսի 11-ին։ 2019 թվականի մարտի դրությամբ այն ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ 46 երկիր և Եվրոպական միությունը։ 2012 թվականի մարտի 12-ին Թուրքիան դարձավ առաջին երկիրը, որը վավերացրեց կոնվենցիան։ 2013-2019 թվականներին ևս 33 երկրներ պաշտոնապես ստորագրեցին այն։