Բողոքի ակցիայի մասնակիցները վերադառնում են Ազատության հրապարակ

28.07.2016, 22:01
Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Բաղրամյանի պողոտա՝ արգելափակելով երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում։
Բողոքի ակցիայի մասնակիցները վերադառնում են Ազատության հրապարակ
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Քիչ առաջ Ազատության հրապարակում սկսված բողոքի ակցիայի մասնակիցներն ուղևորվեցին դեպի Բաղրամյանի պողոտա՝ արգելափակելով երթևեկությունը Ֆրանսիայի հրապարակում։

Այս պահին ակցիայի մասնակիցները կրկին վերադառնում են Ազատության հրապարակ։

Ակցիայի մասնակիցները սատարում են Երևանում պարեկապահակային ծառայության գնդի շենքը զավթած զինված խմբին։

Ակցիայի կազմակերպիչ Արմեն Մարտիրոսյանը քիչ առաջ հայտնել էր, Ֆրանսիայի հրապարակը կարևորագույն հանգույց է, որտեղ իրենք մտադիր են ցույց կազմակերպել։