ԲՀԿ-ի պատգամավոր է անհետացել. թերթ

29.06.2016, 12:57
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության  հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է:
ԲՀԿ-ի պատգամավոր է անհետացել. թերթ
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է, հաղորդում է «Հրապարակ» թերթը:

Պարբերականը հայտնում է, որ արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ: Նրանից տեղեկություն չունեն նաև համակուսակիցները, այդ թվում՝ կուսակցության ղեկավար Նարիա Զոհրաբյանը:

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի և ԲՀԿ-ի միջև, անգամ գրվել է, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել:

ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ասել է, որ տեղեկություններ չունի. «Կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ», - նշել է նա:

Մանուկյանի օգնականը՝ Անահիտը, ասաց, որ չի խոսել պարոն Մանուկյանի հետ, բայց, ինչքան գիտի, քաղաքում չէ»: -0-