Beeline սմարթֆոններն ու պլանշետներն ընդգրկվել են Հայաստանում ամենավաճառվող սարքերի ցուցակում

25.02.2016, 19:55
Beeline սմարթֆոններն ու պլանշետներն ընդգրկվել են Հայաստանում 2015 թվականին ամենավաճառված սարքերի ցուցակում:
Beeline սմարթֆոններն ու պլանշետներն ընդգրկվել են Հայաստանում ամենավաճառվող սարքերի ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Beeline սմարթֆոններն ու պլանշետներն ընդգրկվել են Հայաստանում 2015 թվականին ամենավաճառված սարքերի ցուցակում, հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline)` հղում անելով GfK մարքեթինգային հետազոտությունների ինստիտուտի Հայաստանի շուկայի թվային տեխնիկայի ոլորտում «Մանրածախ վաճառքների մոնիթորինգ» անկախ ուսումնասիրության տվյալներին։

Ուսումնասիրության համաձայն, 2015 թվականին Հայաստանում Beeline վաճառված սմարթֆոնների թիվը 128 տոկոսով գերազանցել է 2014 թվականի ցուցանիշը։ Հայաստանում ամբողջ 2015 թվականի ընթացքում վաճառված բոլոր սմարթֆոնների ավելի քան 11 տոկոսը Beeline բրենդավորված սմարթֆոններն են։ Հայաստանում վաճառված բոլոր պլանշետների նույն տոկոսն էլ կազմում են Beeline բրենդավորված պլանշետները։

«Beeline–ը հերթական անգամ հատում է բրենդավորված սարքերի վաճառքների սահմանագիծը, ինչը, անկասկած, խոսում է գնի և որակի առավել գրավիչ հարաբերակցության մասին։ Մեր սարքերը հասանելի են, իսկ դրանց հետ առաջարկվող ծառայությունների փաթեթները պարզ են և հարմար։ Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աշխատել սմարթֆոնների և պլանշետների տեսականու հետագա զարգացման ուղղությամբ, որ հաճախորդներին առաջարկենք Beeline ծառայություններից օգտվելիս գնի, որակի և հարմարավետության առավել գրավիչ հարաբերակցություն»,– Հայաստանում Beeline–ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքն է մեջբերում ընկերության մամուլի ծառայությունը։

Beeline սմարթֆոններն ու պլանշետներն առավել վաճառվողներն էին նաև 2015 թվականի դեկտեմբերին։ Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերին վաճառված պլանշետների ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում Beeline պլանշետներին։

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-