«Beeline Արմենիա»–ն Business & HR Forum–ում պատմեց իր նոր մշակումների մասին

14.11.2016, 20:43
Հայաստանում Beeline-ի ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը Business & HR Forum 2016 –ին ներկայացրեց նոր մշակումները:
«Beeline Արմենիա»–ն Business & HR Forum–ում պատմեց իր նոր մշակումների մասին
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Beeline-ի ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը Business & HR Forum 2016 –ին ներկայացրեց նոր մշակումները, ավելացնելով, որ ընկերությունն օգտագործում է նոր մոտեցումներ և գործիքակազմ։

Global Media Lab–ի կազմակերպած ֆորումն անցկացվել է նոյեմբերի 12–ին։

«Շատ ուրախ եմ, որ նման ֆորումի անցկացումն ավանդույթ է դառնում Հայաստանում, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին լինել քաջատեղյակ Մարդկային ռեսուրսների զարգացման միտումներին: Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Beeline Հայաստանում արդեն իսկ կիրառվում են և առկա են ներկայացվող գործիքների և մոտեցումների գերակշռող մասը, և դրանք աշխատում են ի շահ մեր թիմի և բաժանորդների», - նշեց Մարինե Գալստյանը:

Նա ներկայացրեց ընկերության պատմությունը, կորպորատիվ մշակույթը, որդեգրված արժեքները, ընկերության աշխատակիցների համար մշակված փոխհատուցումների ծրագրերը և արտոնությունների գրավիչ փաթեթները: Ելույթի ընթացքում ներկայացվեց նաև «3-րդ սերունդ» երիտասարդ սերնդի զարգացմանն ու աջակցմանն ուղղված ստաժավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ավելի քան 100 ուսանողների անցնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան Beeline-ի զանազան ստորաբաժանումներում:

Գալստյանը ներկայացրեց նաև լայն ճանաչում ստացած Beeline Կորպորատիվ Համալսարանը, որն ընկերության աշխատակիցների համար անցկացնում է նորարար տեխնոլոգիաներին համահունչ ուսուցման ծրագրեր/թրեյնինգներ:

Business & HR Forum 2016-ին մասնակցեցին տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 50 ընկերություններ, որի շրջանակում ելույթներով հանդես եկան 30 – ից ավել ընկերության ղեկավարներ:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-