Beeline-ը բարելավել է Micromax Bolt D320 սմարթֆոնների վաճառքի պայմանները

02.05.2016, 14:07
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է Micromax Bolt D320 սմարթֆոնի վաճառքի պայմանների բարելավման մասին:
Beeline-ը բարելավել է Micromax Bolt D320 սմարթֆոնների վաճառքի պայմանները

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Micromax Bolt D320 սմարթֆոնի վաճառքի պայմանների բարելավման մասին:

«Մայիսի 2-ից սկսած, Micromax Bolt D320 մոդելի սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդը կստանա բաժանորդագրություն «Սմարթ 1500» սակագնային փաթեթին մեկ ամիս ժամկետով և 5 ԳԲ ծավալով ինտերնետ, որը կարող է օգտագործել 6 ամսվա ընթացքում։ Հատուկ առաջարկի ամբողջական արժեքը կազմում է 29 900 դրամ», - հաղորդել են ընկերության մամուլի ծառայությունից:

«Սմարթ 1500» սակագնային փաթեթի շրջանակում մեկ ամիս ժամկետով տրամադրվում է. անսահմանափակ ներցանցային զանգեր, 1 ԳԲ բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:

«Beeline-ն ընդլայնում է առաջարկների տեսականին զանգվածային շուկայի համար, և առաջնակարգ սմարթֆոններից բացի ներկայացնում բյուջետային հեռախոսներ, որոնք կարող են բավարարել օգտագործողների մեծ մասի պահանջարկը և ունեն շատ մատչելի գին: Նման սմարթֆոնները, Beeline-ի ամենատարածված սակագնային փաթեթներից մեկին միացմամբ, մեր ծառայություները և մասնավորապես բջջային ինտերնետը դարձնում են շատ ավելի մատչելի, իսկ դրանցից օգտվելը` ավելի պարզ և հարմար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Micromax Bolt D320 սմարթֆոնն ունի 4.5 դույմ չափով, 480x854 մեգապիքսել սենսորային էկրան, 1.2 GHz հաճախականությամբ երկակի միջուկով պրոցեսոր և 512 ՄԲ ծավալով հիշողություն: Հեռախոսն ունի 4 ԳԲ ծավալով ներքին հիշողություն, որը կարող է ավելացվել մինչև 32 ԳԲ: Հեռախոսն ունի հիմնական և դիմային տեսախցիկ և աշխատում է Android 4.4.2 օպերացիոն համակարգով:

«Սմարթ 1500» սակագնային փաթեթի շրջանակում նախատեսվում է երկարաձգում, այսինքն, առաջին ամսի ավարտից հետո, բաժանորդի հաշվին բավարար գումար լինելու դեպքում կամ հաշիվն անհրաժեշտ գումարով լիցքավորելու դեպքում, բաժանորդի հաշվից գանձվում է ամսական վճար 1500 դրամի չափով: Ընդ որում, բաժանորդը ստանում է անսահմանափակ ներցանցային զանգերի փաթեթ, 1 ԳԲ ծավալով բջջային ինտերնետ առանց արագության սահմանափակման և 100 անվճար տեղական SMS-հաղորդագրություն:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ:-0-