Beeline-ը գարնանային Mega ակցիա է պատրաստել կանխավճարային համակարգի բաժանորդների համար

02.03.2016, 18:00
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն գարնանային Mega ակցիա է պատրաստել կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։
Beeline-ը գարնանային Mega ակցիա է պատրաստել կանխավճարային համակարգի բաժանորդների համար

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) գարնանային Mega ակցիա է պատրաստել կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար։

Ինչպես հայտնում են ընկերությունից, 2016 թ. մարտի 1-ից մինչև ապրիլի 7-ը Mega բջջային ինտերնետի ծառայության բոլոր գործող բաժանորդները, ինչպես նաև նշված ժամանակահատվածում ծառայությունն ակտիվացրած բաժանորդները, իրենց հեռախոսների և սմարթֆոնների համար` գործող սակագնով կստանան գերարագ բջջային ինտերնետի կրկնակի ծավալ:

Mega 150, Mega 300 և Mega 500 բջջային ինտերնետի ծառայությունների բաժանորդներն օրական կստանան համապատասխանաբար 300, 600 և 1000 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ՝ նախկին 150, 300 և 500 ՄԲ փոխարեն։ Ծառայությունների արժեքը մնում է անփոփոխ, դրանք կտրամադրվեն օրավարձով 90, 150 և 200 դրամ համապատասխանաբար: 

«Beeline-ը շնորհավորում է բաժանորդներին գարնան գալստյան կապակցությամբ և մաղթում ջերմություն, երջանկություն և առավելագույնս հաճելի շփում իրենց հարազատների և բարեկամների հետ: Քանի որ շփման հիմնական մասն արդեն իրականացվում է տարբեր ինտերնետ ռեսուրսների միջոցով, մենք որոշեցինք անել հիմնականը` ավելացնել ինտերնետի ծավալը և գարնան գալուստն ու Beeline ծառայություններից օգտվելը դարձնել ավելի հաճելի», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։ 

Mega 150 ծառայությանը միանալու համար անհրաժեշտ է հավաքել *1151# USSD-հրահանգը, Mega 300 ծառայության համար` *1301#, և Mega 500-ի համար` *1501#: 

Լրացուցիչ տեղեկատվության համար կարելի է այցելել  www.beeline.am կայք:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը`Beeline) «ՎիմպելԿոմ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ ($1 – 490,48 դրամ)։ -0-