ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես է եկել դասախոսությամբ Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագրի մասնակիցների համար, հաղորդում է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը։
«Թվային տրանսֆորմացիան կառավարման մոդելներում» դասախոսության շրջանակում ընկերության ղեկավարը պատմել է թվային տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կառավարման առանձնահատկությունների, հաջողակ բիզնես կառուցելու հիմնական գործոնների մասին, լսարանի հետ կիսվել նորարարությունների և թվային ապագայի վերաբերյալ սեփական մտքերով, ինչպես նաև հաջողության հասնելու փորձով ու գաղտնիքներով։
«Երիտասարդ ձեռներեցներին աջակցությունը Beeline-ի «Թող քո հետքը» գլոբալ ռազմավարության հիմնական ուղղություններից է: Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ մեր ծրագրի շրջանակում 20 ձեռներեցներ տարբեր ոլորտներից հնարավորություն ստացան հիմնելու սեփական բիզնեսը: Այսօր ես ուրախ եմ ևս մեկ անգամ հանդիպելու այս նախաձեռնող մարդկանց հետ և նրանց հետ կիսվելու բիզնեսի կառավարման սեփական փորձով: Վստահ եմ, որ այսօրվա դասախոսությունը նրանց տվեց նոր գիտելիքներ և ավելի մեծ վստահություն սեփական բիզնեսի հետագա զարգացման համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում Beeline–ին, ընկերություն, որը միշտ եղել է ՀԳՀՄ լավագույն գործընկերը և մշտապես աջակցել ՀԳՀՄ կարևոր միջոցառումներիին, տրամադրել թե՛ ֆինանսական աջակցություն, և՛ թե կիսել իր առաջադեմ փորձը», - նշել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» ծրագիրն իրականացվում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում և նպատակ ունի երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու և կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու և վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաև նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը և զբաղվածության խթանմանը։
Ծրագրի երեք փուլերի արդյունքում մասնակիցներից` Երևանից և մարզերից ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներից և ուսանողներից, լավագույն 20-ը հիմնեցին իրենց սեփական բիզնեսը, որը նրանք կզարգացնեն Beeline-ի և ՀԳՀՄ աջակցությամբ:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–