569.58
6.39
485.29
+25
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել են սխեմի նոր դետալներ, որով նախկին նախարար Արամ Հարությունը փողեր է «լվացել». ՀՔԾ

20:06
17 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ նոր մանրամասներ են պարզվել Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից փողերի լվացման գործով։

Ինչպես հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը:

Загружается новость ... "Лево"

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքների` Վ. Մ.-ն, տևական ժամանակ մտերիմ հարաբերություններ ունենալով Արամ Հարությունյանի հետ, 2008թ. սկզբներին տեղեկացել է, որ վերջինս գործարար Ս. Հ.-ից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 4.2 մլրդ ՀՀ դրամին համարժեք 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք և հնարավորություն է ունեցել կաշառքի գումարի որոշ մասը ստանալ Արաբական Միացյալ Էմիրություններում բանկային փոխանցման եղանակով:
Վ. Մ.-ն, Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ, ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը և անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան և այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը նշված եղանակով ստանալու համար:

Այնուհետև, պայմանավորվածության համաձայն, գործարար Ս. Հ.-ի առաջարկով ԱՄԷ-ում գրանցված արաբական կազմակերպությունը 2008թ. փետրվարի 7-ին 8 մլն ԱՄՆ դոլարը փոխանցել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու պատրաստակամություն հայտնած, այդ նպատակով իր բանկային հաշվեհամարը տրամադրած, ԱՄԷ-ում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Ա. Դ.-ի` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին, որից հետո Ա. Դ.-ն նշված գումարից 797.918.520 ՀՀ դրամին համարժեք 9.499.030 ԱՄԷ դիրհամ և 769.125.000 ՀՀ դրամին համարժեք 9.156.250 ԱՄԷ դիրհամ գումարները փոխանցել է Արամ Հարությունյանի մտերիմների, այդ թվում` Վ. Մ.-ի հաշվեհամարներին:

Դրանից հետո Վ. Մ.-ն և Արամ Հարությունյանի մյուս մտերիմներն իրենց հաշվեհամարներին փոխանցած գումարների մի մասը կանխիկացրել են, դրանք տնօրինել Ա. Հարությունյանի ցուցումներով, իսկ մյուս մասը Ա. Հարությունյանի մտերիմները փոխանցել են նրա` Աբու Դաբի քաղաքի Ազգային բանկում ունեցած հաշվեհամարին:

Վ. Մ.-ն, իր հերթին, կաշառքի առարկա հանդիսացող, իր բանկային հաշվեհամարին փոխանցված գումարի ծագման իրական աղբյուրը քողարկելու, խեղաթյուրելու և դրան օրինական տեսք հաղորդելու նպատակով հանցավոր ճանապարհով ստացված գումարը Արամ Հարությունյանի առաջարկությամբ 2011թ. մարտի 23-ին իր հաշվեհամարից փոխանցել է միջազգային ընկերության՝ Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող բանկային հաշվեհամարին:
Արամ Հարությունյանն էլ, իր հերթին, հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցել է նույն բանկային հաշվեհամարին, ապա կազմակերպել հիշյալ հաշվեհամարից գումարների պարբերաբար փոխանցումը իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձին պատկանող և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերության հաշվեհամարին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ա. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործից Վ. Մ.-ի և Ա. Դ.-ի վերաբերյալ անջատված մասով նախաքնությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: -0-
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:15
23 Սեպտեմբերի 2020
Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ
Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ նիստը չկայացավ
13:10
23 Սեպտեմբերի 2020
Նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը
Իրականացվելու են պլանային միջոցառումներ, այդ թվում՝ զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն
12:38
23 Սեպտեմբերի 2020
Մանկատան 3 աշխատակցուհիները կալանավորվեցին երեխաներին ծեծելու ու դաժան վերաբերվելու համար
Մանկատան 3 աշխատակցուհիները կալանավորվեցին երեխաներին ծեծելու ու դաժան վերաբերվելու համար
12:28
23 Սեպտեմբերի 2020
Ծառուկյանը կկալանավորվի՞. դատարանը քննում է նրան կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը
Ծառուկյանը կկալանավորվի՞. դատարանը քննում է նրան կալանավորելու ԱԱԾ քննիչի միջնորդությունը
11:08
23 Սեպտեմբերի 2020
ՀՀ-ում COVID-19-ից նախօրեին մահացել է 4 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը՝ 54 տարեկան կին
ՀՀ-ում COVID-19-ից նախօրեին մահացել է 4 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 54 տարեկան կին․ ԱՆ-ն մանրամասնում է
10:53
23 Սեպտեմբերի 2020
210 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47877–ի
210 դեպք` 1 օրում. ՀՀ–ում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 47877–ի
10:49
23 Սեպտեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը քննելու է մի դատավոր, ով հլուհնազանդորեն տալիս է բոլորի կալանքի սանկցիաները․ «Հրապարակ»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր՝ ժամը 11։00-ին քննվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը
10:11
23 Սեպտեմբերի 2020
10 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում
10-ժամյա պլանային ջրանջատում է սպասվում Երևանի 2 վարչական շրջանների մի շարք հասցեներում
08:00
23 Սեպտեմբերի 2020
Ընդդիմության համապետական հանրահավաքը, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
Ընդդիմության համապետական հանրահավաքը, Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. ամփոփում ենք նախորդ օրվա լրահոսը
23:05
22 Սեպտեմբերի 2020
ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ. պարզաբանում է ԱԳՆ–ն
ԱԳՆ–ից պարզաբանել են, թե ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են մուտք գործել Ռուսաստան
22:45
22 Սեպտեմբերի 2020
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ
Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ
21:14
22 Սեպտեմբերի 2020
Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը
Ոստիկանությունը հերքում է. թերթերից մեկի հրապարակումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը