Բաքվում շքերթ են կազմակերպելու և ցուցադրելու են մեր գերիներին, մենք պետություն ունե՞նք. ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան (ՎԻԴԵՈ)

26.11.2020, 17:32
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն մտահոգվել հայ գերիներին վերադարձնելու համար. ՎԻԴԵՈ
Բաքվում շքերթ են կազմակերպելու և ցուցադրելու են մեր գերիներին, մենք պետություն ունե՞նք. ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ չեն մտահոգվել հայ գերիներին վերադարձնելու համար::

Загружается новость ... "Лево"
Նրա խոսքով՝ լուրեր են պտտվում այն մասին, որ հայ գերիներին ադրբեջանցիները մտադիր են ցուցադրել հայերի նկատմամբ հաղթանակի կապակցությամբ Բաքվում կայանալիք ռազմական շքերթի ժամանակ:

«Մեր գերիներին, մեր հայրենակիցներին պարզապես կցուցադրեն: Մենք ընդհանրապես ունե՞նք պետություն, որը կպաշտպանի նրանց այս ստորացումից»,-ասաց Գրիգորյանը:-0-