Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ

23.02.2017, 21:12
Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ:
Բանակը չի ուղղորդվելու քվեարկության ժամանակ
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվելու ապրիլի 2–ի քվեարկության ժամանակ, ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը», – նշեց Սարգսյանը։

Սակայն, նրա խոսքով, եթե զինվորները հետևեն Պաշտպանության նախարարի օրինակին ու ընտրեն Հանրապետական կուսակցությանը, ապա դա նրանց քաղաքացիական իրավունքն ու ընտրությունն է։ -0-