Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Բագրատ Սրբազանին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչության և իշխանության յուրացման հոդվածներով:
Կալանավորելու միջնորդություն է ներկայացված, շուտով կտանեն դատարան, «Ազատությանը» փոխանցել է նրա փաստաբանը:
Նշենք, որ այսօր առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում ընդդիմադիրների բնակարաններում, այդ թվում՝ Բագրատ Սրբազանի տանը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջում կիսվել է Civic am կայքից «Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրով pdf ֆայլով։
Մասնավորապես, փաստաթղթում շարադրվում են գործողություններ, որոնք ենթադրաբար պետք է հանգեցնեն Նիկոլ Փաշինյանի ռեժիմի հեռացմանը և նոր իշխանական համակարգի փուլային անցմանը։
Այսօր Քննչական կոմիտեն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

