412.53
5.1
388.63
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ավելի քան 80 հայկական ուտեստ կպատրաստվի «Հացը լեռներում» փառատոնին Երևանում

17:04
09 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ավելի քան 80 հայկական ազգային ուտեստ կպատրաստվի Երևանում կայանալիք ութերորդ ամենամյա ավանդական «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնին, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Փառատոնի շրջանակում կներկայացվեն 13 եկեղեցական և ազգային տոներ և կպատրաստվի ավելի քան 80 տոնածիսական ուտեստներ, որոնք ավանդաբար մատուցվում են հայկական սեղանին: Դրանք ուղղակի ճաշատեսակներ չեն, այլ ուտեստներ, որոնք իրենց մեջ որոշակի իմաստ են կրում: Տոնածիսական ուտեստները հայ ազգային խոհանոցի ակունքներն ու ավադույթներն են», - ասաց Մամուլյանը:

Նրա խոսքով, օրինակ, ղափաման (դդումը լցոնած բրնձով, ընկույզով, չամիչով) խորհրդանշում է մայրությունն ու պտղաբերությունը, իսկ խաշիկան (ցորենի շիլա հավով կամ ոչխարով) պատրաստում են Ամանորին, որպեսզի խաղաղություն լինի:

«Մենք ցանկանում ենք ոչ միայն զարգացնել հայկական խոհանոցը, այլ նաև մեր ազգային ուտեստների շնորհիվ Հայաստանը զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ դարձնել», - ասաց Մամուլյանը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն իր հերթին հրավիրեց բոլոր ցանկացողներին մասնակցել փառատոնին: «Փառատոնի նպատակն է ներկայացնել հարուստ հայկական ազգային խոհանոցը և նրա ավանդույթները, որոնք մենք մինչ օրս պահպանել ենք», - ասաց Բարաղամյանը:

«Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում տեղի կունենա հունիսի 11–ին ժամը 17:00-21:00 Երևանի Թումոյի այգու սկզբնամասում: Փառատոնը կանցկացվի «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո։ Փառատոնին կմասնակցեն տասնյակ ռեստորաններ և կազմակերպություններ, ինչպես նաև կրթօջախների համար կանցկացվեն վարպետության դասեր:

«Հացը լեռներում» փառատոնն անցկացվում է 2009 թ.-ից: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով
12:39
15 Մարտի 2023
Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը
Երևանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում կտեղադրվի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը
11:20
15 Մարտի 2023
Մեծ պահքը կիսվեց․ Այսօր Միջինք է
Մեծ Պահքի 24-րդ օրը` այս տարի մարտի 15-ին, նշվում է Միջինքը: Միջինքով կիսվում է Մեծ Պահքը
11:13
15 Մարտի 2023
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի, սպասվում է անձրև
Հայաստանում ջերմաստիճանը կտրուկ կնվազի