441.52
4.45
403.58
+12
Եղանակը Երևանում
Հայ

«Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով. ՔԿ-ն պարզաբանում է

15:35
05 Դեկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ Արման Նազինյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության հատկանիշներով։

Ինչպես պարզաբանում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, ըստ առկա տվյալների՝ անձը մահացել է իր տանը, հարազատների ներկայությամբ։
Քրեական վարույթը նշված հատկանիշով նախաձեռնվել է այն պատճառով, որ ի տարբերություն նախորդ «Քրեական դատավարության» օրենսգրքի իրավակարգավորումների, երբ նախ նախապատրաստվում էին նյութեր, ապա դրանից հետո միայն բավարար հիմքերի առկայությամբ լուծվում էր ՀՀ քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը, նոր օրենսգրքով դեպքի առթիվ հաղորդումն ստանալուց հետո նախաձեռնվում է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օերնսգրքի համապատասխան հոդվածով․ հանկարծամահության դեպքերով, ինչպես տվյալ պարագայում՝ առերևույթ սպանության հատկանիշներով։ Եվ միայն քննության արդյունքնում, մահվան պատճառները պարզվելուց հետո է դեպքին տրվում վերջնական իրավական գնահատականը։

Աբրահամյանն ընդգծում է, որ տվյալ դեպքը ևս բացառություն չի կարող լինել։

«Հետևաբար, նաև հետագայի համար, խնդրում եմ լրագրող գործընկերներիս, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերին նմանատիպ իրավիճակներում, հաշվի առնելով նաև հարցի էթիկական կողմը, անձանց մահվան դեպքերում խուսափել հեռուն տանող հետևություններ ու եզրակացություններ անելուց և հիմք ընդունել միայն վարույթն իրականացնող մարմնի կողմից տրվող տեղեկատվությունը կամ պարզաբանումը։ Այս դեպքի առնչությամբ էլ համապատասխան քննչական, վարույթային գործողությունների ավարտից հետո ՀՀ քննչական կոմիտեն որևէ ձևաչափով կտա պարզաբանում», - նշել է Աբրահամյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:17
11 Մարտի 2024
Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը
14:09
11 Մարտի 2024
Երևանի կոնսերվատորիան փակվո՞ւմ է․ հասունանում է սկանդալ երկրի միակ երաժշտական բուհի փակման շուրջ
Օրերս ակտիվորեն սկսել են շրջանառվել լուրեր այն մասին, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան շուտով փակվելու է և Ակադեմիական քաղաքում միանալու է մյուս բուհերին՝ որպես ֆակուլտետ
13:12
11 Մարտի 2024
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
«ECO» հավկիթներն ամենևին էլ «ԷԿՈ» չեն․ վարույթ է հարուցվել «Արաքս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ
12:58
11 Մարտի 2024
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
Երևանի նախկին թաղապետերից մեկը հափշտակել է մանկապարտեզին պատկանող անշարժ գույքը
12:29
11 Մարտի 2024
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան
Հնդկաստանը ստեղծում է օդային միջանցք դեպի Հայաստան ռազմավարական կարևորության արտահանումը կարգավորելու համար
11:20
11 Մարտի 2024
Ջրագիծը ծածկվել է ջրով, այս պահին հնարավոր չէ կատարել վթարավերականգնողական աշխատանքներ․ քաղաքապետարան
Անանցանելի է ջրագծին մոտեցնող ճանապարհը, ջրագիծը ծածկվել է ջրով, ինչի պատճառով հնարավոր չէ իրականացնել վթարավերականգնողական աշխատանքներ
10:05
11 Մարտի 2024
Գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը․ Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է․ վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը, Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ
09:51
11 Մարտի 2024
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն խոշոր ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:48
09 Մարտի 2024
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
Երևանում ժամանակավորապես կփոխվեն 11 ավտոբուսների երթուղիները
12:50
08 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է տրանսպորտի թարմացված սակագները
13:30
07 Մարտի 2024
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Քերոբյանի պաշտոնանկությունը
Փաշինյանն առաջին անգամ մեկնաբանել է Վահան Քերոբյանի պաշտոնանկությունը