Չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը. սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

22.10.2024, 10:16
Չի սահմանվել միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, շինությունը չի գտնվել նորոգ վիճակում
Չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը. սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Պողոսյան Ռոմեոին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ, Աբովյան ք․)։

Մասնավորապես՝

- արտադրական շինության պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող ու անջրանցիկ, չներծծող նյութերից,

- շինության առաստաղները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը,

- սանհանգույցի դուռը անմիջապես բացվում էր սննդամթերքի արտադրական տարածքի մեջ,

- սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։