Երևանցիները որոշել են Կասկադի նոր տեսքը, սակայն քաղաքապետը լրացուցիչ քննարկումներ է առաջարկում

21.10.2024, 16:42
Քաղաքապետարանն ավարտել է «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի հանրային քվեարկության գործընթացը
Երևանցիները որոշել են Կասկադի նոր տեսքը, սակայն քաղաքապետը լրացուցիչ քննարկումներ է առաջարկում

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանի քաղաքապետարանն ավարտեց «Կասկադ» համալիրի արդիականացման ծրագրի հանրային քվեարկության գործընթացը։ Քվեարկությունն ընթանում էր «Ակտիվ քաղաքացի» հարթակում՝ սեպտեմբերի 2-ից 29-ը։ Քաղաքացիներին տրվել էր նախագծերի երկու տարբերակ՝ «Կասկադ այգիներ» և «Կասկադ մշակութային հանգույց»։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը հայտնել է, թե որ տարբերակին, որքան քվեարկություն է ստացվել։

«Կասկադ այգիներ» տարբերակին քվեարկել է քաղաքացիների 44.4%-ը, իսկ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծին՝  55.6 %-ը։

Միաժամանակ Բաբայանը նշել է, որ մեկնաբանություն գրողների 20%-ը դեմ է արտահայտվել երկու նախագծերին՝ հայտարարելով, որ երկուսն էլ թերություններ են պարունակում:

Ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ «Կասկադ այգիներ» նախագիծը, հավաքելով քիչ քվեներ, 2007-2008 թթ. փորձեր էին արվել այն իրականացնելու։

«Առաջարկում եմ ներդրողների մասնակցությամբ բաց քննարկում կազմակերպել, լսել նրանց առաջարկները և արդեն որոշ չափորոշիչների համաձայն  իրականացնել ընտրություն»,- նշել է նա։