«Աշտարակ-Կաթ»-ն արժանացել է ռուսական հեղինակավոր կազմակերպության «Որակի նշան»–ի (ՖՈՏՈ)
29.04.2019,
17:27
Ապրիլի 27-ին Երևանում «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունները միջոցառում են կազմակերպել։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 27-ին Երևանում «Բիզնես-Դիալոգ» և «Բիզնես նյուզ» ընկերությունների կողմից կազմակերպված միջոցառման արդյունքում «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշն արժանացել է Ռուսաստանի Դաշնության Որակի ակադեմիայի (ВОК) «Որակի նշան» մրցանակին։ Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մրցանակը հանձնել է Որակի համառուսաստանյան կազմակերպության նախագահ, տնտեսագիտական և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գենադի Պետրովիչ Վորոնինը։ Մրցանակի հանձնման արարողությանը ներկա էին նաև ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ), «Ռուսական ռեգիստր» սերտիֆիկացման ասոցիացիայի, Ռուսաստանի գործարարների միության, ՀՀ Սննդամթերքի անվտանգության և «Սպառողների ասոցիացիա»-ի ներկայացուցիչները։
«Պարտավորեցնող է, որ «Աշտարակ-Կաթ»-ի արտադրանքը բարձր և արժանի գնահատական է ստանում ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև որակի չափանիշներ սահմանող օտարերկրյա հեղինակավոր կազմակերպությունների կողմից»,- նշել է «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի վաճառքի բաժնի ղեկավար Գարիկ Խաչատրյանը:

«Աշտարակ-Կաթ»-ի դերը բարձր է գնահատվում նաև բանակաշինության գործում, որտեղ ակտիվ մասնակցություն է ունեցել ինժեներական և այլ աշխատանքներին, որի համար երեք տարի անընդմեջ արժանացել է ՊԲ–ի և ՊՆ–ի կողմից տարբեր պատվոգրերի և շնորհակալագրերի: -0-