Աշոտյանը ցնցված է Գեորգի Կուտոյանի մահվան գույժով
17.01.2020,
17:09
Աշոտյանը ցնցված է Գեորգի Կուտոյանի մահվան գույժով

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ–ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook–յան էջում մեկնաբանել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը:
«Գեորգի Կուտոյանի սպանության գույժով ցնցված եմ: Ակնհայտ է, որ այս ողբերգական դեպքը շատ տարօրինակ է և բազմաթիվ հարցեր է առաջացնում: Այս պահին զերծ կմնամ որևէ գնահատականներից: Պատկան մարմիններից պահանջում եմ գործի լիարժեք, թափանցիկ և ամբողջական քննություն: Խորին ցավակցություններս Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: –0–