Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը․ նոր տնօրեն է նշանակվել

08.11.2020, 16:36
Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը․ նշանակվել է ԱԱԾ նոր տնօրեն
Աշխատանքից ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը․ նոր տնօրեն է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:

Նշվում է, որ համապատասխան առաջարկով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հրաժարականի պատճառը չի նշվել:

Նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով Արմեն Աբազյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում։-0-