Արթուր Մեսչյանը մի քանի օրից կազատվի Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից
13.08.2020,
21:09
Արթուր Մեսչյանը սեփական դիմումի հիման վրա կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Արթուր Մեսչյանը 2020 թվականի օգոստոսի 17-ից սեփական դիմումի հիման վրա կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանի համապատասխան որոշումը տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝
1.Արթուր Մեսչյանին՝ 2020 թվականի օգոստոսի 17-ից ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից:
2.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնել էր, որ Արթուր Մեսչայնն ի սկզբանե երբ գալիս էր, ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով և այդ երկու տարին մոտենում է իր ավարտին։-0-
Загружается новость ... "Лево"
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48.1-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Ա. Մեսչյանի դիմումը՝