Արսեն Թորոսյանը ներկայացրեց Սփյուռքի հետ գործակցության առաջնահերթությունները
03.07.2019,
21:33
Նրա խոսքով, Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Սփյուռքի ցուցաբերած օժանդակությունը բժշկության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Սփյուռքի հետ գործակցությունն առողջապահության ոլորտում պետք է համակարգային, երկարաժամկետ և խնդիրների հստակ լուծմանն ուղղված լինի, չորեքշաբթի ասաց Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Սփյուռքի ցուցաբերած օժանդակությունը բժշկության ոլորտում, սակայն ավելի մեծ արդյունավետության հասնելու համար համակարգային մոտեցում է անհրաժեշտ»,– ասաց նա «Հայաստանի առողջապահության համակարգի ամրապնդումը սփյուռքի հետ գործակցությամբ» թեմայով քննարկման ընթացքում։
Նրա խոսքով, Հայաստանի առողջապահության կարևորագույն մարտահրավերներ են շարունակում մնալ ոչ վիրուսային հիվանդությունները, որոնք հիմնականում պայմանավորված են առողջ կենսակերպ չպահպանելու հանգամանքով, կադրերի վերապատրաստման և մոբիլիզացման հարցերով։
«Հատուկ մոտեցում է անհրաժեշտ հիվանդությունների կանխարգելման և ժամանակին ախտորոշման, վաղ փուլերում հետազոտությունների կատարման և քաղաքացիների բուժման հարցում»,– ասաց նա։
Առցանց սեմինարներ բժիշկների համար
Ինչպես նշեց Թորոսյանը, կադերի նախապատրաստման հարցը կարելի է լուծել նորարարական և հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման միջոցով, ինչը թույլ կտա բարձրացնել բժիշկների որակավորումը` չկտրելով նրանց աշխատանքից։
«Բազմաթիվ բժիշկներ մարզերից չեն կարողանում մայրաքաղաք գալ վերապատրաստման, քանի որ չեն կարող թողնել պացիենտներին առանց բուժվերահսկողության։ Իրավիճակը կարող են մեղմել օնլայն սեմինարները և դասընթացները։ Սակայն այստեղ առաջ է գալիս քննությունների անցկացման և բժիշկների որակավորման ստուգման հարցերը»,– ասաց նա` նշելով սփյուռքի աջակցության անհրաժեշտությունը հենց այս ուղղություններով։
Սփյուռքի դերը
Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հետ գործակցության զարգացման հարցում օտարերկրյա հայ համայնքները հույս ունեն կոնկրետ քայլեր տեսնել կառավարությունից թափանցիկության, նպատակաուղղվածության և պրոֆեսիոնալ մոտեցման ապահովման ուղղությամբ։
«Անհրաժեշտ են հստակ երաշխիքներ ինչպես սփյուռքի ` կոնկրետ ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցների թափանցիկության ապահովման, այնպես էլ խնդրի լուծման պրոֆեսիոնալ մոտեցման ուղղությամբ։ Պետք է ամբողջությամբ բացառել տրվող միջոցների վատնման և կոռուպցիոն ցանկացած ռիսկերի հավանականությունը»,– ասաց նա։
Սինանյանն ավելացրեց, որ նախագծերը չպետք է կրկնօրինակեն միմյանց, այլ լրացնեն առողջապահության ոլորտի բացերը։
Նրա խոսքով, սփյուռքը պատրաստ է տեխնիկական հնարավորությունների ընդլայնման և նորարարությունների ներդրման սերտ համագործակցության։ -0-

Загружается новость ...
"Право"