Արսեն Թորոսյան. թերություներ կամ շտկումների կարիք ունեցող ծրագրերը կվերանայվեն և գուցե դադարեցվեն
14.05.2018,
20:40
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանը երկուշաբթի հանդիպել են։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախկին նախարար Լևոն Ալթունյանը երկուշաբթի հանդիպել են նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների հետ, հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը։
Շնորհավորելով Արսեն Թորոսյանին նշանակման կապակցությամբ` Լևոն Ալթունյանն աշխատանքային հաջողություններ է մաղթել և աջակցության պատրաստակամություն հայտնել։
Նախկին նախարարը նաև շնորհակալություն է հայտնել անձնակզմին համատեղ անցած ճանապարհի, իրականացվող ծրագրերի համար` մաղթելով աշխատանքային հետագա հաջողություններ։
Նա ընդգծել է, որ երկրում կատարված փոփոխությունների արդյունքում իրականացվող սերնդափոխությունը նոր շունչ կհաղորդի առողջապահության ոլորտին։
Արսեն Թորոսյանն իր հերթին ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում առաջնորդվելու է բացառապես առողջապահության նախարարության և կառավարության շահերով` ուղղված բնակչության առողջության պահպանմանը։
«Քաղաքական իրողություններ են փոխվել, ինչը հնարավորություն կտա աշխատելու բացառապես հանուն երկրի, հանուն ոլորտի զարգացման։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վաղը նոր եկող մարդկանց հետ որևէ խնդիր չունենանք»,-ասել է առողջապահության նախարարը։
Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում իրականացվող հաջողված բոլոր ծրագրերը շարունակվելու և զարգանալու են։
Միաժամանակ, նրա խոսքով, այն ծրագրերը, որոնք թերություներ ունեն կամ շտկումների անհրաժեշտություն կա, կվերանայվեն, գուցե և դադարեցվեն։ Նախարարը նշել է նաև նոր ծրագրեր մեկնարկելու մասին։
Առօրյա աշխատանքում Արսեն Թորոսյանը բոլորից ակնկալում է լիովին նոր մոտեցում և նոր աշխատելաոճ։ -0-

Загружается новость ...
"Право"