Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել և ազատվել է ՊԵԿ–ի ղեկավարի տեղակալը

25.10.2016, 11:05
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` հոկտեմբերի 24–ի որոշմամբ Սամվել Կարապետյանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ:
Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել և ազատվել է ՊԵԿ–ի ղեկավարի տեղակալը
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի` հոկտեմբերի 24–ի որոշմամբ Սամվել Կարապետյանը նշանակվել է Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ, երեքշաբթի հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետի մեկ այլ հրամանագրով, Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից սեփական դիմումի համաձայն։ -0-