420.79
4.21
388.47
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Արմենիա Վայնը» հյուրընկալեց «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը (ՖՈՏՈ)

14:40
15 Հոկտեմբերի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 12-ին «Արմենիա Վայն» գինու գործարանում տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Armenia Wine форум Мой шаг Пашинян (3).jpg

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, համաժողովին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, բարձրաստիճան հյուրեր և գործարարներ: Միջոցառումն անցկացվել է «Արմենիա Վայն» ընկերության հովանու ներքո։

Armenia Wine форум Мой шаг Пашинян (2).jpg

Արագածոտնի մարզի զարգացման ներուժը

Armenia Wine форум Мой шаг Пашинян (5).jpg

Միջոցառման մեկնարկին ելույթով է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում անդրադարձել է երկրի տնտեսական իրավիճակին և արձանագրած արդյունքներին։

Վարչապետը խորհրդանշական է համարել այն, որ համաժողովը տեղի է ունենում «Արմենիա Վայնի» գինու հնեցման մառանում և հույս հայտնել, որ այդ ակադեմիական միջավայրում կհնչեն ստեղծագործ մտքեր և գաղափարներ։

Armenia Wine форум Мой шаг Пашинян (13).jpg

Համաժողովի պանելային քննարկման ընթացքում խոսնակներն անդրադարձել են Արագածոտնի մարզի զարգացման պոտենցիալին, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում կատարվող աշխատանքներին։

Հայկական գինիների մրցունակության գաղտնիքը՝ «Արմենիա Վայնի» օրինակով

Արագածոտնի մարզի գրավչության մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը հաջորդել է գործարարների կողմից ներդրումային ծրագրերի ներկայացումը։

Armenia Wine форум Мой шаг Пашинян (15).jpg

«Արմենիա Վայն» ընկերության համահիմնադիր Վահագն Մկրչտյանը ներկայացրել է մարզի գինեգործական հարուստ մշակույթն ու ընկերության կողմից գինեգործության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։ Ներկայացվել է գործարանի տարիների պատմությունը, խոսվել՝ հայկական գինին միջազգային շուկայում մրցունակ դարձնելու ընկերության ջանքերի մասին։

«Երբ 13 տարի առաջ մտանք գինեգործության ոլորտ, կարելի է ասել՝ այն Հայաստանում իր վատ օրերն էր ապրում։ Մենք չվարանեցինք ու ասացինք, որ պետք է ստեղծենք այնպիսի գինի, որը կկարողանա մրցել համաշխարհային լավագույն բրենդների հետ։ Մենք հավատացինք այդ գաղափարին և մեզ համար հիմնեցինք նման բարձր նշաձող։ Դա նշանակում էր, որ անհրաժեշտ էին լուրջ ներդրումներ, պետք էր միջազգային փորձը բերել Հայաստան, և այս առումով չգնացինք որևէ փոխզիջման ու միջազգային լավագույն փորձը ներդրեցինք Արագածոտնի մարզում՝ «Ամենիա Վայն» ընկերությունում»,- նշել է Վահագն Մկրտչյանը։

Համահիմնադրի խոսքով, ընկերության աշխատանքներում ներգավեցին միջազգային ամենաբարձր մակարդակի խորհրդատուների և թիմը համալրեցին երիտասարդ կադրերով։ Նա նշել է, որ հայկական գինիների հաջողության գործում մեծ դեր ունի հնավանդ գինեգործական մշակույթը, որի վրա էլ ընկերությունը շեշտադրում է կատարել գինին ներկայացնելիս։

Ներդրումային ծրագրեր՝ ի նպաստ գինեգործությանն ու զբոսաշրջությանը

«Արմենիա Վայն» ընկերությունը, հետևելով միջազգային գինեգործության զարգացումներին, 2017 թվականից մեկնարկել է օրգանական խաղողի այգիների տնկման գործընթաց։ Նախատեսվող 100 հեկտար այգիներից արդեն իսկ տնկվել է 18 հեկտարը։

«Օրգանական խաղողագործությունը հարգանք է բնության հանդեպ։ Մենք չենք օգտագործում որևիցե թունաքիմիկատ, այգին սրսկվում է ամբողջապես օրգանական նյութերով, որի համար կիրառում ենք ժամանակակից տեխնիկա։ Անհրաժեշտ են նաև կաթիլային ոռոգման համակարգ, հակակարկտային ցանցեր, և արդեն իսկ կարողացել ենք իրականացնել ծրագրի առաջին փուլը»,- ասել է Վահագն Մկտչյանը։

Armenia Wine форум Мой шаг Пашинян (20).jpg

Ընկերությունը շարունակում է նպաստել նաև մարզի զբոսաշրջության զարգացմանը՝ գինու տուրերի իրականացման միջոցով։ Նախորդ տարի գործարանն ընդունել է մոտ 5000 զբոսաշրջիկի։

«Գործարանի հարակից տարածքում կկառուցենք ազգագրական զբոսարջային կենտրոն՝ կից եկեղեցիով։ Դրա համար ընտրել ենք տարածաշրջանին բնորոշ 18-րդ դարի ճարտարապետությունը։ Կառույցը կունենա 300 տեղանոց հանդիսությունների սրահ, ներքին բակ՝ բացօթյա միջոցառումների համար, երկու տներ՝ գինեգործի և կոնյակագործի, որոնցից յուրաքանչյուրը կունենա համապատասխան կահավորում, կլինի նաև արհեստանոցների համար նախատեսված հատված»,- պատմել է ընկերության համահիմնադիրը։

Armenia Wine форум Мой шаг Пашинян (7).jpg

Նա հավելել է, որ «Արմենիա Վայնը» կընդլայնի նաև արտադրական հնարավորությունները՝ կոնյակի պաշարները մեծացնելու համար, շուրջ 30.000 հ.լ. ծավալով:

Armenia Wine форум Мой шаг Пашинян (14).jpg

Կառավարություն-գործարար կլոր սեղան քննարկումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել «Արմենիա Վայն» գինեգործարանի տարածքով՝ ծանոթանալով ընկերության տարիների գործունեությանը և գինեգործական ավանդույթներին։ Վարչապետն ականատես է դարձել գինու պատրաստման ողջ ընթացքին՝ սկսած խաղողի դատարկման և տեսակավորման փուլից, այնուհետև համտեսեց ընկերության նոր գինիները, որոնք շուտով կներկայացվեն սպառողին: -0-

Armenia Wine форум Мой шаг Пашинян (11).jpg

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ