Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն

20.01.2017, 11:28
«Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանի՞ն
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել, գրում է «Ժամանակ» թերթը։

Պարբերականին հասած տեղեկություններով, նիստի սկզբում քննարկվել է, թե ինչ ձևաչափով և ում հետ գործակցությամբ պետք է մասնակցել ընտրություններին։ Այդ ժամանակ Զարուհի Փոստանջյանը միջամտել է` ասելով Արմեն Մարտիրոսյանին, որ նրա ձեռքերն էլ են թաթախված մարտի մեկի արյունով, եթե համագործակցում Է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ։

Ինչպես գրում է թերթը, այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել Է Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նիստը միջադեպից հետո ավարտվել է։

«Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար հնարավոր է` որոշում կայացնի առհասարակ չմասնակցել ընտրություններին»,– ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ «Ժառանգության» ղեկավարն այժմ վերջին փորձն է անում «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին, Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին միավորել, բայց եթե այդ նախաձեռնությունը ևս տապալվի, չի բացառվում առհասարակ ընտրություններին չմասնակցելը։ Այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանը կհանգրվանի կամ Սեյրան Օհանյանի, կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակում»,– գրում է թերթը։ -0-