Առատ ձյուն և ձնաբուք է կանխատեսվում Հայաստանում

23.12.2016, 10:37
Առատ ձյուն է սպասվում Հայաստանում:
Առատ ձյուն և ձնաբուք է կանխատեսվում Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առատ ձյուն է սպասվում Հայաստանում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ձնաբուք է սպասվում դեկտեմբերի 24–ին Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, իսկ դեկտեմբերի 25–26–ին` ողջ հանրապետությունում, այդ թվում` Երևանում։ Առանձին վայրերում կանխատեսվում է մրրիկ և ցածր տեսանելիություն։

Պարզկա եղանակ է սպասվում դեկտեմբերի 23–ին և 27–ին։

Քամին կլինի հյուսիս–արևմտյան` 3-8 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26–ին, հատկապես գիշերային ժամերին, կբարձրանա 13-15 աստիճանով, իսկ ցերեկը` 6-8 աստիճանով։

Երևանում ուրբաթ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 6-8 աստիճան ցուրտ, իսկ հաջորդ օրերին սնդիկի սյունն աստիճանաբար կբարձրանա, և դեկտեմբերի 26-27–ի ցերեկը ցույց կտա զրոյից 2 աստիճան ցուրտ։ -0-