«ARARAT Aroma Experience». Հայաստանում ստեղծվել է դեպի կոնյակի աշխարհ ճամփորդելու բացառիկ հնարավորություն (ՖՈՏՈ)

07.03.2022, 10:59
ARARAT թանգարանը Հայաստանում առաջին անգամ ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մեկնել ճամփորդության «ARARAT Aroma Experience» կոնյակի աշխարհ. ՖՈՏՈ
«ARARAT Aroma Experience». Հայաստանում ստեղծվել է դեպի կոնյակի աշխարհ ճամփորդելու բացառիկ հնարավորություն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի-Արմենիա/. ARARAT թանգարանը Հայաստանում առաջին անգամ ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ մեկնել ճամփորդության «ARARAT Aroma Experience» կոնյակի աշխարհ: Այս ինքնատիպ փորձը թույլ կտա բացահայտել Երևանի կոնյակի գործարանում արտադրվող հայկական կոնյակի համի և բույրի ողջ ներկապնակը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հաջողվեց դառնալ թեստ-դրայվի մասնակից և գնահատել երկու կոնյակներն՝ իրենց ողջ շքեղությամբ: «Ղեկապետերն էին» Երևանի կոնյակի գործարանի «Արարատ» ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանն ու թանգարանի էքսկուրսավարների ղեկավար Սյունե Բարսեղյանը:

 - рис.1

Սա համտեսի յուրօրինակ ու նորարար ձևաչափ է, որի շնորհիվ հյուրերը հաղորդակից են դառնում կոնյակի «ծնունդին»: Այս ձևաչափը մշակված է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սովորել ճանաչել բույրերը: Այն, մասնավորապես նախատեսված է կորպորատիվ հաճախորդների համար: Գաղափարն այն է, որ նրանք այցելեն թիմով, քանի որ «ARARAT Aroma Experience»-ը տրամադրում է ոչ միայն հաճելի և օգտակար ժամանցի, այլև teambuilding-ի:

Ճամփորդությունը սկսվում է էքսկուրսիայից դեպի կոնյակագործության աշխարհ: Հատուկ նշվում է, որ կոնյակի հնեցումն իսկական արվեստ է: Պրոֆեսիոնալները դա համեմատում են երեխայի դաստիարակության հետ: Իսկ կուլմինացիան է կուպաժը, ասեմբլիաժը կամ մարիաժը: Այս գործընթացը կարելի է համեմատել երաժշտական ստեղծագործության կամ պարֆյումերի աշխատանքի հետ: Ըստ էության, սա արդեն կոնյակի ծնունդն է, երբ պրոֆեսիոնալները խառնում են սպիրտի մի քանի տեսակ՝ կոնյակի անկրկնելի գույն, բույր և համ ստանալու համար:

 - рис.2

«ARARAT Aroma Experience»-ի ընթացքում մասնակիցներին սկզբում առաջարկվում է ծանոթանալ ինը բույրերի հետ, որոնք ներկայացված են սպիտակ, կարծր կոների տեսքով սրվակների մեջ և գուշակել դրանք: Սպոյլեր՝ դա դեղձն է, նարնջի կեղևը, մեղրամոմը, վանիլը, շոկոլադը, սև պղպեղը, սուրճը, պնդուկը և ծիրանը: Դրանց շնորհիվ, կարծես, վերադառնում ես մանկություն և ստեղծվում են մի շարք հաճելի (որոշների համար՝ ոչ այնքան) ասոցիացիաներ:

Ճամփորդության հաջորդ փուլն է բացահայտել նույն բույրերը 7 տարվա հնեցման «Անի» և 10 տարվա հնեցման «Ախթամար» կոնյակների երեք ալիքներում: Թեստ-դրայվի մասնակիցներին հիշեցրեցին, որ կոնյակ խմելը մի ամբողջ արարողություն է: Այն պետք է խմել ճիշտ գավաթներից և անպայման տաքացնել ձախ ձեռքում: Եվ այսպես, կոնյակի բույրի առաջին ալիքը զգացվում է գավաթից 8 սանտիմետր հեռավորության վրա, երկրորդը՝ քթի մոտ, երրորդը՝ անմիջապես ըմպելուց առաջ: «Ճիշտ» կոնյակն իր մեջ ընդգրկում է բույրերի մի ամբողջ աշխարհ, որոնք փոխվում են՝ կախված ալիքից: Նույնը վերաբերում է համին, որը բացվում է աստիճանաբար, ինչպես նաև «սիրամարգի պոչին»՝ հետհամային զգացողություններին, որոնք պետք է լինեն հաճելի և երկարատև:

 - рис.3

«Անի» և «Ախթամար» կոնյակների համտեսից հետո ճամփորդներին առաջարկվում է ստեղծել բույրերի քարտեզ՝ գծերով միացնելով տարբեր բույրերը, հոտերն՝ ըստ իրենց ինտենսիվության:

 - рис.4

Կարմիր փայտի հագեցած, ջերմ երանգներով սաթե «Անին» ներդաշնակորեն զուգակցում է ցիտրուսների, չորացրած թզի և քաղցր նշի երանգները: Ընդ որում նա ունի թարմ և թունդ բույր՝ նարնջի, վանիլի վառ երանգներով և նշի նուրբ երանգով: Չէ՞ որ ARARAT-ի «Անի»-ում զգացվում է կանացի անվան նրբությունն ու Անի քաղաքի ուժը, որի պատմությունը սկիզբ է առնում հայկական կոնյակի հայրենիքի ակունքներից: Այդ կոնյակում համադրվում է սպիրտի 13 տեսակ:

«Ախթամարն» ամբողջովին այլ է: Թամար թագուհու և հանուն նրա Վանա լճի դաժան ալիքների հետ ամեն գիշեր պայքարող խիզախ երիտասարդի սիրո մասին պատմող գեղեցիկ լեգենդի պատվին անվանակոչված կոնյակն ինքն է լեգենդներ ծնում: Կոնյակագործները ստեղծել են սպիրտի ավելի քան 15 տեսակի բացառիկ համադրություն՝ այս 10 տարվա կոնյակին փոխանցելով հագեցած, նուրբ, թավշյա և հաճելիորեն տտիպ բույր՝ երկարատև հետհամային զգացողություններով: Այն գավաթում շողշողում է ջերմ, սաթե երանգներով՝ թեթև, պղնձե ցոլքերով: Կոնյակի ծավալուն և քաղցրահամ բույրը համադրում է սալորաչրի և դարչինի կայուն երանգները: Իսկ բույրի մեջ զգացվում է մեղրամոմը, ընկույզն ու կաղնին, զգացվում են նաև սալորաչրի և վանիլի երանգները:

 - рис.5

Ճամփորդությունն ավարտվում է կենացով և գավաթների զրնգոցով: Ճամփորդության մասնակիցներին հիշեցնում են, որ Արարատը Հայաստանի խորհրդանիշն է, որը ժամանակին եղել է գունեղ և գեղեցիկ, ու այդ օրերն անպայման կվերադառնան: Դրա երաշխիքն են պրոֆեսիոնալիզմը, ուրախություն պարգևող աշխատանքն ու խաղաղ երկնքի տակ ապրելու երջանկությունը: «Նովոստի-Արմենիա»-ն միանում է այս կենացին:-0-

 - рис.6