413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Առանց Ստեփանակերտի մասնակցության ղարաբաղյան կարգավորման բանակցություններն անհնարին են. պատգամավոր

15:25
17 Մայիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը հասկանում է, որ առանց ղարաբաղյան կողմի իրական բանակցություններ հնարավոր չեն, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Բաքուն քաջ գիտակցում է, որ առանց Արցախի այդ հարցը չի լուծվի և, քանի դեռ ԼՂՀ–ն բանակցությունների սեղանի շուրջ չէ, Ադրբեջանը շարունակելու է ձգտել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,– ասաց Պողոսյանը։

Պողոսյանը նշեց, որ այն օրը, երբ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, կարելի կլինի նշել խնդրի լուծմանն ուղղված բանակցային գործընթացի մեկնարկը։

Ըստ նրա, ներկայում անհրաժեշտ է զանազանել երկու հասկացություններ` «հանդիպում» և «բանակցություններ», քանի որ հասարակությունում կարծրատիպ կա, որի համաձայն, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումներից հետո ինչ–որ կոնկրետ հայտարարություններ կարվեն։

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կայացել է նախօրեի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաքում Ռուսաստանի և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական գործերի պետնախարար Արլեմ Դեզիղի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի, Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիեի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։

«Այլ հարցերի, բայց ոչ Ղարբաղի հարցի լուծման թեմային նվիրված նմանատիպ հանդիպումներ կշարունակվեն դեռ տևական ժամանակ։ Մի կողմից լավ է, որ ընդունվել են հայտարարություններ, որոնց մասին խոսք է եղել։ Մասնավորապես, պատահարների հետաքննության մեխանիզմների ներդրումը, հրադադարի ռեժիմի պահպանումը, ինչպես նաև վստահության մթնոլորտի բարձրացման ուղղությամբ որոշակի քայլեր, խոսքը գնում է անհետ կորածների մասին»,– նշեց նա։

Ըստ էության, ոչինչ չի փոխվել, ասաց Պողոսյանը, հայտնի է միայն հաջորդ հանդիպման ամսաթիվը, և այդ հանդիպմանը քննարկվելում է ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների հնարավորությունը։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։
-0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:29
29 Մայիսի 2023
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի կենտրոնական փողոցներից մեկում. ՍԽԵՄԱ
21:15
29 Մայիսի 2023
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Միլանի ակադեմիայի Մանկապատանեկան ճամբարը (ՖՈՏՈ)
Առաջին անգամ Հայաստանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի ֆուտբոլային Մանկապատանեկան ճամբարը, որը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի 160 պատանիների մարզվել աշխարհի լավագույն մարզիչների մոտ. ՖՈՏՈ
14:56
29 Մայիսի 2023
Հայաստանը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողի առևանգման դեպքով դիմել է ՄԻԵԴ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Ադրբեջանի կողմից 2 հայ զինծառայողների ապօրինի առևանգման դեպքով մայիսի 28-ին դիմել է ՄԻԵԴ
14:47
29 Մայիսի 2023
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
Երևանում հունիսի 1–ից մի շարք երթուղիներ կմիավորվեն. հրապարակվել է արդիականացված երթուղիների ցանկը
12:48
29 Մայիսի 2023
Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ալիևի վերջին ռազմատենչ հայտարարություններին. ՎԻԴԵՈ
11:26
29 Մայիսի 2023
Գառնիի մոտ ավտովթարի հետևանքով տուժած 4 երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Երեքի երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ
10:16
29 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ