Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հունիսին կհամաձայնեցնեն նոր հանդիպման ամսաթիվն ու վայրը
17.05.2016,
02:18
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունիսին կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը, որի ժամանակ կշարունակեն ԼՂ կարգավորման պարամետրերի քննարկումը:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հունիսին կհամաձայնեցնեն հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը, որի ժամանակ կշարունակեն ԼՂ կարգավորման պարամետրերի քննարկումը, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հունիսին Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կհամաձայնեցնեն իրենց հաջորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը, որի ժամանակ, հաշվի առնելով քաղաքական գործընթացի շրջանակում արված քայլերը, կշարունակվի ԼՂ խնդրի վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցմանն ուղղված աշխատանքը», – հայտարարել է Լավրովը Վիեննայում կայացած հանդիպումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։–0–

